Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին. քարոզարշավի առաջին օրը կլինի ներկուսակցական քարոզչական միջոցառում, որին լրատվամիջոցներ ներկա չեն լինի: «Մենք դա կնկարահանենք և կներկայացնենք հանրությանը»,-նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ կուսակցությունը ողջ հանրապետության տարածքում բացելու է 1500-ից ավել շտաբեր: Կուսակցությունն արդեն բացել է նախընտրական հաշիվը: Շարմազանովն ընդգծեց, որ ամեն ինչ լինելու է օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում: