Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելը և Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են մարտի 8-ին հանդիպելու մասին՝ տեղեկացնում է trend.az-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն իր անհանգստությունն է հայտնել Գաբրիելին ԳԴՀ-ում թուրքական սփյուռքի առջև Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթի չեղարկման կապակցությամբ:
Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են երկուշաբթի օրը Ստամբուլում թուրքական ծագմամբ գերմանացի լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո: Նա կասկածվում է ահաբեկչական կազմակերպությունների հետ համագործակցելու մեջ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից պահպանել ԶԼՄ-ների ազատության իրավունքը և ազատ արձակել Յուջելին:










































