Գերմանիայում տղամարդը, ում ոստիկանության աշխատակիցները 1 օրվա մեջ 2 անգամ կանգնեցրել են հարբած վիճակում ավտոմեքենան վարելու համար, խոստովանել է 25 տարի առաջ կատարած սպանությունը, հայտնում է The Local-ը:
Հաղորդվում է, որ 52-ամյա տղամարդը խոստովանել է, որ 1991 թվականի նոյեմբերին Բոննում դանակահարել է անծանոթ կնոջ:
Իրավապահ մարմիններում ստուգում են կասկածյալի մասնակցությունը այն ժամանակվա այլ հանցագործություններին:








































