Լեդի Գագան նպատակադրվել է մինչև Ծննդյան տոները թողարկել նոր ալբոմ, որում տեղ կզբաղեցնեն դասական ջազային երգերը նոր մեկնաբանությամբ: Այս մասին հաղորդում է Gigwise կայքը:
Երգչուհին ասել է, որ այդպիսի ալբոմը կարող է լավագույն նվերը դառնալ իր երկրպագուներին: Տեղեկություններ չեն հաղորդվում՝ արդյո՞ք երգչուհին պատրաստվում է այն անվճար բաժանել, և կամ ո՞ր երգերն է պատրաստվում ձայնագրել:
Այս մասին և մի շարք այլ խնդիրների մասին երգչուհին ասել է The Financial Times պարբերականին, իսկ հարցերը նրան ուղղել է բրիտանացի դերասան Սթիվըն Ֆրայը: Լեդի Գագան պատմել է իր վրա ընկած փառքի մասին, «մսից» պատրաստված զգեստի, Մադոննայի, Օսկար Ուայլդի և այլն: Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի առաջիկա օրերի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2011 թ. մայիսի 23-ին երգչուհին թողարկեց Born This Way, որի հիմնական տարածումն իրականացվեց Amazon.com կայքով: