Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարող է ձերբակալվել Գերմանիայի իշխանությունների կողմից, եթե որոշի այցելել այս երկիր: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին Բեռլինում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Մարտին Շեֆերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք գերմնական կառավարությունը հարթակ կտրամադրեր Սիրիայի նախագահին հրապարակավ ելույթի համար:
«Ասադի ելույթի մասին հարցն ամենայն հավանականությամբ կրում է հռետորական բնույթ: Չեմ կարծում, որ նա երկիրը լքելու խիզախություն կունենա: Հավատացած եմ՝ նա գիտի, որ այդ դեպքում կձերբակալվի իր կողմից կատարված ռազմական հանցագործությունների համար»,-ասել է Շեֆերը:










































