Ադրբեջանից Հայաստան եկած թալիշական ազգային շարժման ակտիվիստ Շահին Միրզոևը կարծում է, որ վերջին օրերին արցախաադրբեջանական սահմանում տիրող էսկալացիան արդյունք է Ալիևի վարած ներքին քաղաքականության.
«Բոլորին է հայտնի, որ Ալիևն իր կնոջը նշանակեց փոխնախագահ, իսկ ներքին գործերի նախարարն իր որդուն նշանակեց տեղակալ, ինչն առաջացրեց հասարակության դժգոհությունը։ Դա լռեցնելու համար սրեցին իրավիճակը սահմանին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Միրզոևը նշեց, որ Հայաստանում իրեն շատ լավ են վերաբերվում, ինքն էլ փորձում է ադապտացվել։ Նրա կարծիքով՝ Ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի միայն այն ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը տապալվի. «Ցանկացած ղեկավարի զենքն իր ժողովուրդն է, ինչը Ալիևը չունի»։
Մանրամասները՝ տեսանյութում:










































