Սիրիայում նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերը ռուսական ավիացիայի օգնությամբ կրկին ազատագրել են Պալմիրան ԴԱԻՇ-ի գրոհայիններից: Այս մասին մարտի 2-ին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն:
Միևնույն ժամանակ լրագրողները նոր ավերածություններ են փաստել Պալմիրայում, այդ թվում՝ պատմական հատվածում: Ահաբեկիչները պայթեցրել են հանրահայտ Տետրապիլոնը, ամիֆթատրոնի մուտքը և բեմի մի հատվածը:


















































