Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 5 կին դատապարտյալներ ստացել են անձնագրեր:
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից մանրամասնում են, ընդհանուր առմամբ 2015-2016թթ. ընթացքում 510 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր և անձնագրեր, ինչը կնպաստի վերջիններիս` օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիա-իրավական գործարքներին մասնակցելուն:
«Մասնավորապես, նրանք կարող են կնքել աշխատանքային պայմանագրեր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակներ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն: Գործընթացը շարունակվում է»,-նշում է աղբյուրը:











































