Համաշխարհային լրատվամիջոցները դեռ չէին հասցրել հայտնել, որ ձերբակալվել է մարդկության դեմ հանցանքներ գործելու մեջ մեղադրվող սերբ զինվորական Ռատկո Մլադիչը, ինչի մասին հատուկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը, երբ տեղեկություններ հայտնվեցին, որ նա գտնվում է արդեն Բելգրադից Հաագա ուղևորվող ինքնաթիռում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն ասել էր, որ Ռատկո Մլադիչն արդարադատության առջև պետք է կանգնի անհապաղ:
Հիշեցնենք, որ 1995 թ. Ռատկո Մլադիչը մեղադրվել է նախկին Հարավսլավիայի տարածքում այդ պետության փլուզումից հետո ծագած պատերազմի ժամանակ ռազմական հանցագործություններ գործելու մեջ. մասնավորապես՝ բոսնիական Սրեբրենիցայում տեղի մուսուլմանների սպանդ կազմակերպելու մեջ: Այդ ժամանակվանից ի վեր նա խուսափում էր արդարադատությունից:







































