Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը մարտի 6-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը մարտի 6-7-ին պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում»,-ասել է Զախարովան լրագրողներին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենալու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին:








































