Monday, 06 07 2026
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում

Ադրբեջանը «Ղարաբաղի» օտարերկրացի ֆուտբոլիստների արյան յուրաքանչյուր կաթիլն է. Խայտառակ ակցիա դիվերսիայի ժամանակ զոհվածների հիշատակին

Ադրբեջանցիներն իրական վայնասուն բարձրացրին, երբ խառը մենամարտերի Fight Nights Global 59 մրցաշարի շրջանակներում հայազգի Վարդան Ասատրյանը նոկաուտով հաղթելով ադրբեջանցի Էլնար Իբրահիմովին՝ գլխավերևում պահեց Արցախի Հանրապետության դրոշը: Ադրբեջանական կողմը պաշտոնական բողոք էր ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ, ինչի հետևանքով Fight Nights ընկերությունը խզեց պայմանագիրը Ասատրյանի հետ:

Ընկերության տարածած հաղորդագության համաձայն՝ մարզիկի հետ համագործակցության դադարեցման պաշտոնական պատճառ է դարձել էթիկայի նորմերի խախտումը, որն արտահայտվել է քաղաքական բովանդակության խորհրդանիշի գործածմամբ։ Ասատրյանը նման քայլը բացատրում է ծնունդով Արցախից լինելով և բազմիցս հայտարարել է, որ մենամարտերից հետո բավականություն է ստանում հաղթանակը իր հինավուրց հայրենիքին նվիրելուց:

Չցանկանալով մեկնաբանել Ասատրյանի քայլը՝ ընդունենք, որ անկախ ամեն ինչից՝ սպորտը քաղաքականացնելը գեղեցիկ չէ: Չնայած սպորտը չքաղաքականացնելու կոչերով օրեր առաջ հանդես էին գալիս ադրբեջանցիները, նրանց իսկ կողմից դրսևորվել է խայտառակ և ինչ-որ տեղ նույնիսկ ծիծաղելի ակցիա: Ադրբեջանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրում «Ինտերի» հետ մրցավեճում «Ղարաբաղ» թիմը փորձել է հարգանքի տուրք մատուցել ադրբեջանցի զոհված զինվորներին: Խաղից առաջ պաշտոնական արարողության ժամանակ ֆուտբոլիստները պարզել են Hər damla qanınızdır Azərbayca գրությամբ ցուցապաստառը, ինչը թարգմանաբար նշանակում է. Ադրբեջանը մեր արյան յուրաքանչյուր կաթիլն է: Ցուցապաստառի ներքևի հատվածում էլ գրված են եղել փետրվարի 24-ի լույս 25-ը գիշերը շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից իրականացված դիվերսիոն հարձակման ժամանակ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում զոհված զինվորների անունները:

Անկախ ազգային պատկանելությունից՝ զինվորի կորուստը ցավ է: Ցավը կիսելու համար կան համապատասխան վայրեր և միջոցառումներ: Եթե «Ղարաբաղի» ֆուտբոլիստների արյան յուրաքանչյուր կաթիլը Ադրբեջանն է, ապա նրանք կարող էին ներկա գտնվել զինվորների hուղարկավորությանը կամ հոգեհանգստին:

Ի դեպ, նման ցուցապաստառի առկայությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել տեղական լրագրողների շարքերում: Նրանցից մեկը «Ղարաբաղի» գլխավոր մարզիչ Ղուրբան Ղուրբանովին այսպիսի հարց է ուղղել. «Ինչո՞ւ փետրվարի 26-ին միայն դուք այցելեցիք Շեհիդների ծառուղի»: Մոլորված մարզիչը պատասխանել է. «Մենք բոլորս ամեն տարի այցելում ենք շեհիդների շիրիմներին: Չեմ ուզում ծավալվել այս թեմայի շուրջ: Չեմ ուզում ասել՝ ինչպես ենք օգնում զոհվածների ընտանիքներին: Ասեմ միայն, որ ակումբի նախագահ Թահիր Գեզալը հանդիպել է ֆուտբոլիստներին և անգլերենով բացատրել, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին»:

«Ինտերի» հետ հանդիպմանը «Ղարաբաղի» հիմնական կազմում խաղադաշտ են դուրս եկել 5 օտարերկրացի ֆուտբոլիստներ՝ բոսնիացի, իսպանացի, բրազիլացի, մակեդոնացի և ալբանացի: Ինչ է ստացվում՝ Ադրբեջանը նշված ազգության ֆուտբոլիստների արյան կաթի՞լն է: Ուղղակի ծիծաղելի է: ՖԻՖԱ-ի կանոնադրության մեջ հստակ գրված է, որ ֆուտբոլը չի կարելի քաղաքականացնել:

«Ղարաբաղը» ոչ միայն անթույլատրելի ակցիա է իրականացրել, այլև թիմի օտարերկրացի խաղացողներին օգտագործել է Ադրբեջանի արտաքին քաղաքական խնդիրներին առնչվող գործողություններում: Եթե Վարդան Ասատրյանը Արցախի դրոշը ծածանելու համար որակազրկվեց, ապա ինչո՞ւ «Ղարաբաղը» պետք է զերծ մնա պատժամիջոցներից: Հիշենք տարիներ առաջ Երևանում կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպումը: Նման դեպքերում ՖԻՖԱ-ի կողմից բավական խիստ է դրված մարզադաշտում քաղաքական պաստառների և նմանատիպ այլ դրսևորումների հարցը: Ու թեև մեր մարզասերների մոտ կար ցանկություն ընդդեմ Թուրքիայի պահանջատիրական գործողությունների ակցիա իրականացնել, այդուհանդերձ՝ «Հրազդան» մարզադաշտ եկած մոտ 50 հազար երկրպագուները զերծ մնացին դա անելուց:

«Ղարաբաղ» ֆուտբոլային թիմը, որը հաջող ելույթներից հետո ճանաչում էր ձեռք բերել Եվրոպայում, նման քայլով ուղղակի խայտառակեց իրեն: Անթույլատրելի գործողությունը տեղի է ունեցել ոչ թե մարզասերների, այլ ֆուտբոլիստների կողմից: Տեղի ունեցածի վերաբերյալ թե ինչ արձագանք կտա ՖԻՖԱ-ն՝ ցույց կտա ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում