Մեքսիկան ճանաչվել է զբոսաշրջային ուղղություն, որտեղ հանգստանալուց հետո զույգերն ամենաշատն են բաժանվում: Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, նման եզրահանգման են եկել Sunshine տուրիստական բրիտանական ընկերության փորձագետները:
Մասնագետները հարցում են անցկացրել ավելի քան 2000 մարդկանց շրջանում և պարզել, թե որտեղ են նրանք առաջին անգամ հանգստացել իրենց սիրեցյալի հետ և ինչ ազդեցություն է դա թողել հարաբերությունների վրա:
Հետազոտման ընթացքում մասնակիցների 21 տոկոսը հայտարարել է, որ սիրեցյալից բաժանվել է Մեքսիկա այցից հետո, երկրորդ տեղում է Իբիցան, որին հաջորդում է Ինդոնեզիան:
Հարցման հիման վրա կազմվել է նաև այն վայրերի վարկանիշը, որոնք այցելելուց հետո զույգերի հարաբերություններում դրական փոփոխություններ են եղել: Առաջին տեղում է գտնվում Տեներիֆե կղզին, որին հետևում է Իտալիան, Կիպրոսը: Հնգյակում ներառվել են նաև Մալորկան և Իսպանիան:






































