«Եվրատեսիլ-2017»-ում Ֆրանսիան ներկայացնող 28-ամյա երգչուհի Ալման կկատարի Requiem երգը՝ տեղեկացնում է news.eizvestia.com-ը:
Ալման ծնվել է 1988թ. Լիոնում: Նրա ընտանիքը հասցրել է ապրել ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Իտալիայում: Երգչուհին տնտեսագիտական կրթություն է ստացել և բուհն ավարտելուց հետո մեկ տարի ապրել է Միլանում, այնուհետև տեղափոխվել է Փարիզ և սկսել իր երաժշտական կարիերան:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլի 62-րդ մրցույթը կսկսվի մայիսի 9-ին Կիևում:

















































