Անհայտ անձը ձվով հարվածել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկի՝ էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի գլխին, հայտնում է BFM TV-ն:
Նախկին նախարարը և «Առաջ» շարժման հիմնադիրը Փարիզում այցելել է գյուղատնտեսական ցուցահանդեսին, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը:
Հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նետված ձուն դիպչում նրա գլխին այն պահին, երբ նա խոսում է:










































