Նարեկ Սարգսյանին ավելի լայն լիազորություններով օժտելու համար վերջերս ստեղծված ճարտարապետության պետական կոմիտեն որպես գործող կառույց փաստացի գոյություն չունի:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Երևանի նախկին ճարտարապետի գլխավորած կառույցը չունի աշխատակազմ, չունի հասցե և տարածք՝ գործունեություն ծավալելու համար: Սա թերթը պարզել է այն ժամանակ, երբ փորձել է Փակ շուկայի վերաբերյալ պարզաբանում ստանալ՝ Նարեկ Սարգսյանից: Անգամ կառավարության պաշտոնական կայքէջում կառավարությանն առընթեր մարմինների ցանկում այն ներառված չէ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում: