«Մարտի 1-ը կբացահայտվի, երբ «Ելք»-ը գա իշխանության և ստեղծի «ճշմարտության հանձնաժողով»,- այսօր Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթի ժամանակ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
««Ելք» դաշինքի ծրագրում կա առանցքային շատ կարևոր դրույթ այն մասին, որ «Ելք»-ի իշխանության գալու պարագայում կստեղծվի «ճշմարտության հանձնաժողով», որը միջազգային փորձի արդյունքում ստեղծվող մեխանիզմ է, այն բացահայտելու է Հայաստանում անկախության 25 տարիների ընթացքում բոլոր տեսակի քաղաքական սպանությունների, քաղաքական ողբերգական իրադարձությունների (Հոկտեմբերի 27, Մարտի 1, ՊՊԾ գնդի գրավում) մեղավորներին և պատասխանատվության է ենթարկելու: Արդյունքում հանրային համերաշխություն է հաստատվելու»,- նշեց Է. Մարուքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































