«Առաջիկա ընտրություններին հետևելու են շուրջ 300 միջազգային դիտորդներ, եթե այսպես շարունակվի կարող են արձանագրվել խիստ խախտումներ: Եվ իշխանությունները պետք է զգուշանան, որ իրենց գլխին ամպեր են կուտակվում, և այս գործընթացը շարունակելու դեպքում կարող են շատ վատ արձագանքներ լինել»,-այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ զանգվածային բնույթ են կրում ընտրակաշառքների խոստումները, անձնագրերի պատճեններ հավաքելը, աշխատանքից ազատելու սպառնալիքները:
Արամ Մանուկյանը նշեց, որ մինչև 100 դոլարի հասնող ընտրակաշառքների բաժանման մասին անընդհատ լսում է. «Սա զանգվածային բնույթ է կրում։ Դրան գումարվել են նաև զանգերը, բակերում պտտվող թաղի տղեքը նորից ի հայտ են եկել։ 4-5 տարին մեկ ես Արաբկիրում եմ դա տեսնում, երբ հայտնվում են փող բաժանող բրիգադիրները, որոնք ունեն ցանց, ամեն շենքում ու փողոցում իրենց կադրերն ունեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































