ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել վերականգնել երկրի ենթակառուցվածքը և ներդնել 1 տրիլիոն դոլար, հաղորդում է Associated Press-ը:
«Որպեսզի գործարկենք ԱՄՆ-ի վերականգնման ծրագիր, կխնդրեմ կոնգրեսին հաստատել 1 տրիլիոն դոլարի ներդրում երկրի ենթակառուցվածքում: Այդ միջոցները կկրեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր բնույթ»,-հայտարարել է Թրամփը:
Նախագահի խոսքով՝ այդ ծրագրի հիմքում կլինի երկու սկզբունք. «գնել ամերիկյանը» և «վարձել ամերիկացիների»:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը կորցրել է շուրջ 6 տրիլիոն դոլար Մերձավոր Արևելքում՝ ընդգծելով, որի երկրի ենթակառուցվածքը անկման մեջ է:










































