Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է կողմերի միջև բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը՝ ուղղված տարածաշրջանում անվտանգություն և կայուն խաղաղություն հաստատելուն: Այս մասին Trend ադրբեջանական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Դիվանագետի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փետրվարի 26-ի հայտարարությունում ևս մեկ անգամ կոչ է արվել հարգել կրակի դադարեցման ռեժիմը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումն է կատարել Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա և կուրստներ կրելով հետ է շպրտվել:








































