ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի առջև ելույթի ընթացքում հայտարարել է, որ պատրաստ է աշխատել դաշնակիցների հետ, այդ թվում իսլամական աշխարհում՝ Երկրի երեսից ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը ջնջելու համար։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
«Մենք կաշխատենք մեր դաշնակիցների հետ, այդ թվում իսլամական աշխարհի ընկերների ու դաշնակիների հետ»,-հայտարարել է Թրափը։
Նա նաև հայտնել է, որ հանձնարարել է ԴԱԻՇ-ի ոչնչացման պլան մշակել։
Թրամփի խոսքով՝ ամերիկյան նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը նախատեսում է ուղիղ և լայնածավալ փոխգործակցություն այլ պետությունների հետ։
Թրամփի խոսքով՝ ինքը Բարաք Օբամայից ժառանգել է «ողբերգական արտաքին քաղաքական աղետների շարք»։ «Մեր արտաքին քաղաքականությունը նախատեսում է անմիջական, հզոր և նշանակալի փոխգործակցություն աշխարհի հետ»,-ասել է Թրամփը։
«Ամերիկան պատրաստ է գտնել նոր ընկերներ, հաստատել նոր գործընկերային հարաբերություններ այնտեղ, որտեղ ընդհանուր շահերը համընկնում են»,-ասել է նա։











































