ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարների առաջնորդ Նենսի Փելոզիի բողոքներին, նշել է, որ ԱՄՆ-ում Ժողովրդավարական կուսակցությունը ճգնաժամ է ապրում՝ տեղեկացնում է Fox News-ը:
«Գիտե՞ք, որոշ իմաստով ինձ համար ցավալի է դա տեսնել, որովհետև ինձ դուր է գալիս երկկուսակցական համակարգը, սակայն մենք շուտով կանցնենք միակուսակցական համակարգի: Ընդհանրապես ես կարծում եմ, որ երկկուսակցական համակարգը առողջ և լավ երևույթ է»,- ասել է նա՝ հավելելով, որ Ժողովրդավարական կուսակցությունը գնալով «ավելի ու ավելի է փոքրանում»:










































