Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանի հայցը:
Ավելի վաղ Փայլանը դատարան էր դիմել՝ պահանջելով չեղարկել խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը, քանի որ պատգամավորի կարծիքով՝ նման որոշումը խախտում է խոսքի ազատության իր իրավունքը: Ինչպես գրում է «Ակօս» թերթը Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել:
Հիշեցնենք, որ Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում խոսել էր Հայոց ցեղասպանությունից, ինչից հետո նրան զրկել էին 3 նիստերին մասնակցելու հնարավորությունից և խորհրդարանի նիստի արձանագրությունից հեռացրել էին Հայոց ցեղասպանության վերբերյալ հատվածը:







































