Friday, 12 06 2026
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով

Քննիչը հանիրավի մեղադրվել է ցուցմունք տալուն հարկադրելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, պաշտոնատար անձանց կաշառք տալու մեջ մեղադրվող, ամբաստանյալ  Ռուզաննա Բ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 09.11.2016թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ, իսկ այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ իրեն տևական ժամանակ ապօրինի պահել են ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում և հոգեբանական ճնշման ու սպառնալիքների գործադրմամբ հարկադրել կեղծ հաղորդում տալ, որ 200.000 ՀՀ դրամի կաշառք է տվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներին: Միաժամանակ, Ռուզաննա Բ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 04.02.2016թ.-ին ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարցաքննության ժամանակ քննիչ Գուրգեն Մ.-ի ուղղորդմամբ և թելադրանքով գրել է ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանակ ցուցմունք:

Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության հիշյալ վարչության աշխատակիցների կողմից Ռուզաննա Բ.-ին ապօրինի պահելու և իրականությանը չհամապատասխանող հաղորդում տալուն հարկադրելու վերաբերյալ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, ուստի այդ մասով գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության հիմքով:

Ինչ վերաբերում է քննիչ Գուրգեն Մ.-ի կողմից ցուցմունք տալուն հարկադրելուն, ապա Ռուզաննա Բ.-ի տված ցուցմունքների զննությամբ պարզվել է, որ վերջինս քննիչի մոտ կաշառք տալու վերաբերյալ ոստիկանությունում տված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք չի տվել, ավելին, հերքել է ՍԱՊԾ աշխատակիցներին կաշառք տալու հանգամանքը: Այսինքն` Գուրգեն Մ.-ն Ռուզաննա Բ.-ին չի ուղղորդել, չի թելադրել և չի հարկադրել գրել կաշառք տալու վերաբերյալ տրված հաղորդմանը նույնաբովանդակ ցուցմունք, ուստի որոշում է կայացվել քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա արարքում հանցադեպի բացակայության հիմքով:

Այսպիսով, Ռուզաննա Բ.-ն հանցագործության մասին գիտակցաբար կեղծ տեղեկություններ է տրամադրել նախաքննությունն իրականացնող մարմնին և կատարել սուտ մատնություն, որի համար Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում