«Ծեծկռտուք, նման բաներ… դրանք իմ վրով չեն: Ես նման բաներ արել եմ, երբ ռինգում եմ եղել: Ոչ մի միջադեպ չի եղել, ես ամեն ինչ պետք է անեմ, որ իմ ընտրատարածքում ամեն ինչ անցնի անբիծ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Արագածոտնի մարզում առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանը՝ անդրադառնալով իր և ՀՅԴ թեկնածուի կողմնակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին մամուլում շրջանառվող լուրերին:
Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով՝ հիմք վերցրեք իմ ֆեյսբուքյան գրառումը:









































