Իտալական Իվրեա քաղաքում տեղի է ունեցել ավանդական «Նարինջներով մարտը»: Ակցիային մասնակցել են հազարավոր զբոսաշրջիկներ և քաղաքի բնակիչներ, հայտնում է The Local-ը:
Իտալիայում «Նարինջներով մարտը» ամենամյա կառնավալի մի մասն է, որը տեղի է ունենում Մեծ պահքի նախաշեմին: Այն սկզբնավորվել է 1858 թվականից: Այդ ձևով մեծարում են ապստամբներին, որոնք XII դարում դուրս են եկել ֆեոդալների բռնապետության դեմ:
Մասնակիցները հագնում են միջնադարյան զրահներ և ամբողջ ուժով նարինջներ են նետում ֆեոդալների վրա, որոնք էլ իհարկե պաշտպանվում են: Ամեն տարի տասնյակ մասնակիցներ վնասվածքներ են ստանում:











































