ԱՄՆ-ում վհուկները և կախարդները հատուկ ծեսեր են անցկացրել՝ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու նպատակով: Տեսանյութը հրապարակել է The Indepndent-ը:
Կախարդության ծեսը միաժամանակ անց է կացվել երկրի տարբեր նահանգներում: Օկուլտիստներն այրել են Թրամփի լուսանկարները և հմայության խոսքեր արտասանել:
Վհուկները մտադիր են ծեսեր անցկացնել այնքան ժամանակ, մինչև Թրամփը լքի նախագահական պաշտոնը:











































