Թուրքիայի Խոջաելի նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել երկրի ՊՆ նախարար Ֆիքրի Ըշըքի ավտոշարասյան վրա: Այս մասին հաղորդում է Cumhuriyet պարբերականը:
Տեղեկատվության համաձայն՝ Ըշըքը մի շարք հանդիպումներ է անցկացրել Խոջաելի Դիլիվասե շրջանում, որից հետո նրա ավտոշարասյունը շարժվել է Դերինջեի կողմը: Հենց այս ժամանակ էլ կրակոցներ են հնչել ավտոշարասյան վերջին մեքենայի ուղղությամբ:
Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել այն ավտոմեքենան, որից կրակոցներ են հնչել: Ձերբակալված անձինք տեղափոխվել են ոստիկանական տեղամաս, այլ մանրամասներ հայտնի չեն:









































