ԱՄՆ վարչակազմը հասավ «գրեթե այն ամենին», ինչ պլանավորել Էր անել իր աշխատանքի առաջին ամսվա ընթացքում: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը կայացած հանդիսավոր ընթրիքի ժամանակ, որտեղ հավաքվել Էին երկրի 46 նահանգների նահանգապետերը:
«Չորս շաբաթ (նախագահի պաշտոնում գտնվելուց) հետո ես կարող եմ ասել, որ դա շատ ուրախ Էր,- նշել Է Թրամփը:- Մենք հասանք գրեթե այն ամենին, ինչին մտադրվել Էինք հասնել»:
Նախագահն օրինակ Է բերել ներգաղթային քաղաքականության խստացումը: «Աշխարհում կան մեծ խնդիրներ, եւ դուք լավ գիտեք այդ մասին: Բայց մենք շատ գոհ ենք, թե ինչպես են ընթանում գործերը: Մենք շատ խոստումներ տվեցինք անցած երկու տարում, եւ այդ խոստումներից շատերը մենք արդեն կատարել ենք»,- ընդգծել Է պետության ղեկավարը:











































