Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սպայսերն առաջարկել է աշխատակիցների սմարթֆոնների ստուգում անցկացնել՝ մամուլում արտահոսքից տեղեկատվության պաշտպանություն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Արտահոսքերի հնարավորության ստուգման համար միջոցառումներն ընդունվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել ԶԼՄ-ներին անանուն աղբյուրների գործածման համար։









































