Sunday, 28 06 2026
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Ո՞վ է օգնում իշխանությանը

Հայաստանում կեղծ է ոչ միայն քաղաքական դաշտն ինքնին, այլ նաև դրա վերաբերյալ սահմանված չափորոշիչները՝ որպես հետևանք: Դրանք կեղծ են, արհեստական: Եվ այդ չափորոշիչներից մեկն էլ այն է, թե ով ընդդիմադիր որևէ ուժի քննադատում է, հանդիսանում է իշխանության, տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի կամակատարը: Ընդ որում` այս մտայնությունը ամբողջ թափով գեներացնում են հենց իրենք՝ այսպես ասած ընդդիմադիր ուժերը: Իրականում, սա Հայաստանում առկա ամենավտանգավոր մտայնություններից մեկն է, և ահա թե ինչու:

Բանն այն է, որ իշխանությանը քննադատելը ներկայումս առավելապես իներցիոն բնույթ կրող երևույթ է: Այն, որ իշխանությունն արժանի է ամենախիստ քննադատության, այն, որ Սերժ Սարգսյանը կատարելապես ձախողել է իր նախագահությունը և ակնհայտ է, որ նա ի զորու չէ լուծել Հայաստանի առջև կանգնած արտաքին ու ներքին մարտահրավերների չնչին մասն անգամ, և այն, որ նա առավելապես զբաղված է ընդամենը մանիպուլյացիոն քայլերի շնորհիվ սեփական կարգավիճակն ու իշխանությունը, հետևաբար դրանից բխող պտուղները պահպանելու գործով, կասկածից վեր է: Եվ այս իմաստով, Սերժ Սարգսյանին քննադատելը մի կողմից միանգամայն արդարացի և անհրաժեշտ է, մյուս կողմից, սակայն, արդեն իսկ խիստ անբավարար է Հայաստանի խնդիրները լուծելու համար, որովհետև Սերժ Սարգսյանից այդ առումով այլևս օբյեկտիվորեն սպասելիք չկա, եթե ինչ-որ պահի ինչ-որ մարդկանց մոտ նույնիսկ եղել է:

Հայաստանում փոփոխությունները պայմանավորված են նրանով, թե ինչպիսին կլինի և ինչ կանի ընդդիմադիր դաշտը: Ահա այստեղ է, որ առանցքային է դառնում հասարակության ձևավորած պահանջը ընդդիմադիր դաշտի նկատմամբ, և այդ պահանջի նշաձողի բարձրացումը: Այն, ինչով այսօր զբաղված է ընդդիմադիր դաշտը, մեղմ ասած, չի նպաստում Հայաստանում համակարգային փոփոխությունների մոտեցմանը:

Այդ իմաստով, ընդդիմադիր դաշտը նույնքան անգործության է մատնված իր մասով, որքան իշխանությունն իր մասով: Ավելին` ընդդիմադիր դաշտի մի մեծ հատված այսօր զբաղված է իշխանական համակարգի մի ամբողջ հսկա հատվածի, այսպես ասած, ընդդիմադիր օծման և լեգիտիմացման վտանգավոր գործով: Եվ այս պայմաններում ուղղակի մոլորություն կամ ինքնախաբեություն, կամ գիտակցված մանիպուլյացիա է հայտարարել, թե ընդդիմությանը քննադատելը նշանակում է օգնել իշխանությանը: Հայաստանի իշխանությանը այլևս ոչինչ և ոչ ոք չի օգնի և օգնում՝ ընդդիմությունից բացի, և Հայաստանի ընդդիմությանը պետք է քննադատել հենց իշխանությանը օգնելու համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում