Monday, 06 07 2026
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

«Ալիկ Սերգեյիչն իմ ընկերն է, բայց Արայիկ Գրիգորյանին եմ սատարելու». Մասիսի նախկին քաղաքապետ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզը խոստանում է ամենաթեժ կետերից մեկը դառնալ։ Այստեղ ընտրապայքարը թեժ է, հատկապես մարզում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուների միջև։ Արտաշատում հատկապես ակտիվ են ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանն ու Արայիկ Գրիգորյանը, որոնց դեմ իր հերթին պայքարում է Արտաշատի քաղաքապետ, ԲՀԿ-ից առաջադրված Արգամ Աբրահամյանը։ Նա այս օրերին ակտիվորեն զբաղված է արտաշատցիներին ու հարակից գուղի բնակիչներին վառելափայտ բաժանելով։ Դրամական խոստումներ ևս տրվում են՝ 10-20 հազար դրամի սահմաններում։ Մասիսում մրցակցությունը կրկին ՀՀԿ թեկնածուների միջև է։ Գործող քաղաքապետ Թույների Մհերի որդին՝ Դավիթ Համբարձումյանը, ով նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետ Արշակ Հակոբյանի փեսան է, ակտիվորեն աշխատում է Մուրադ Մուրադյանի համար, քանի որ անցած տարի վերջինս հենց նրա շնորհիվ դարձավ քաղաքապետ։ Իսկ Մասիսի նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանը, ով իր աթոռը զիջեց Դավիթ Համբարձումյանին, աշխատում է Արայիկ Գրիգորյանի համար՝ թեև «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ալիկ Սերգեյիչն էլ է իր մտերիմ ընկերը և ինքը երկար ժամանակ մտածում էր՝ ում սատարեր։

-Այո, ես որոշել եմ սատարել Արայիկ Գրիգորյանին։ Երբ օրը, ժամը կգա, կսկսեմ աշխատանքները։ Բայց հիմա ես ոչ շտաբ եմ բացել, ոչ մի այլ բան։ Ես տանը նստած սպասում եմ քարոզարշավի մեկնարկին։

Պարոն Հակոբյան, իսկ ինչո՞ւ որոշում կայացրեցիք սատարել հենց Արայիկ Գրիգորյանին, ՀՀԿ-ն երեք թեկնածու ունի մարզում։

-Իմ ընկերն է Գրիգորյան Արայիկը։ Բայց Ալիկ Սարգսյանը ևս իմ ընկերն է։ Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում Գրիգորյանին սատարելու մեջ, քանի որ վսահ եմ՝ Ալիկ Սարգսյանը ինձնից չի նեղանա, քանի որ մենք ընդհանուր մի գործ ենք անում։ Ձայները վերջին հաշվով գնալու են ՀՀԿ-ին։

Ձեր կարծիքով՝ ՀՀԿ թեկնածունե՞րն են խանգարում մեկը մյուսին։ Դեռ քարոզարշավը չսկսած արդեն լարվածություն կա։

-Չկա նման բան։ Ոչ մեկը ոչ մեկին չի խանգարի։ Իրենց մեջ շատ բարիդրացիական հարաբերություններ կան։ Իրենք բոլորը ամեն օր հանդիպում են իրար հետ։ Շատ լավ տրամադրված եմ։ Ոչ մեկ մյուսի հետևից վատ բան չի խոսում։ Ամեն մարդ իր աշխատանքը կկատարի։ Ի վերջո, դա վերջոմ դառնալու է ընդհանուր գործ։ Ձայները կգնան կգումարվեն ՀՀԿ-ի ձայներին։

Արայիկ Գրիգորյանին զուտ ընկերական հարաբերությունների համա՞ր եք սատարում, թե՞ պաշտոնի հավակնություն ունեք։

-Ես ադեն ասացի, որ ես կամ Ալիկ Սարգսյանին պետք է սատարեի, կամ Արայիկ Գրիգորյանին։ Բայց իմ ընկերները շատ խնդրեցին, որ կանգնեմ Արայիկ Գրիգորյանի կողքը։ Ես էլ իմ ընկերների խնդրանքը չմերժեցի։ Այլ պատճառ չկա։

-Մուրադ Մուրադյանին չեք սատարում, քանի որ նրան սատարում է գործող քաղաքապե՞տը։

-Ոչ։ Մուրադ Մուրադյանի կողքին մեծ ուժ կա կանգնած։ Նա քիչ ձայներ չի տանելու մեր տարածքից ու ամբողջ մարզից։

-Մեծ ուժ ասելով՝ նկատի ունեք քաղաքապետի՞ն։

-Ոչ։ Մի անձով չի կարելի նման արտահայտություն անել։ Բայց ես ոչ մի խնդիր չունեմ ոչ քաղաքապետի, ոչ Մուրադ Մուրադյանի հետ։ Բայց ամենաշատ ձայները մեր մոտից հենց Մուրադ Մուրադյանն է տանելու, քանի որ ամենամեծ թիմը հենց նրանն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում