Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ինչպես չսպանվել սահմանին

Արցախի առաջնագծի երկու ուղղություններով երեկ հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը կասեցվել է։

Երեկվա ստացված հաղորդագրություններից ուղիղ մեկ օր կամ 24 ժամ հետո հանգում ես այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակի բուն խնդիրն այն է, որ հայկական կողմին ապրիլյան պատերազմից հետո չի հաջողվել, կամ հայկական կողմը չի կարողացել ստեղծել քաղաքական նոր իրավիճակ, որում Ադրբեջանը ստիպված կլիներ հրաժարվել ռազմական դիվանագիտություն կոչված իր սադրանքների հետագա ծավալումից, հրաժարվել այդ մարտավարությունից: Խնդիրն այն չէ, որ Բաքուն ներկայումս դիվանագիտական լայն մանևրի դաշտում է, որի հետևանքով էլ անպատիժ սրում է իրավիճակը: Ավելին՝ եթե լիներ նմանօրինակ իրավիճակ, ապա Բաքուն չէր գնա այդպիսի սրացումների, պարզապես կհարձակվեր և վերջ, կամ գոնե չէր դիմի սադրանքների և չէր առաջացնի ավելորդ աղմուկ:

Սակայն խնդիրն այն է, որ թեև Ադրբեջանը, մեղմ ասած, բարենպաստ դիվանագիտական վիճակում չէ, այդուհանդերձ՝ այնպիսի վիճակում էլ չէ, որ ստիպված լինի քաղաքական պատասխան տալ իր գործողությունների համար, կամ ավելի շուտ՝ որ իր գործողությունները ընդհանրապես դուրս լինեն աշխարհաքաղաքական առկա տրամաբանության ուղեծրից, առնվազն Ղարաբաղյան հակամարտության շուրջ առկա աշխարհաքաղաքական տրամաբանության:

Ահա սա էր ապրիլից հետո հայկական կողմի դիվանագիտական հրատապ խնդիրը՝ հասնել նրան, որպեսզի ապրիլին հայկական զինված ուժերի կատարած գործողությունների շնորհիվ առաջացած մանևրի դաշտը օգտագործվի հայկական կողմի համար հակամարտության կարգավորման գործընթացի քաղաքական տրամաբանությունը լիովին փոխելու համար: Հայաստանի զինված ուժերը, կասեցնելով Ադրբեջանին և ըստ էության տապալելով Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը, Հայաստանի դիվանագիտությանը տվեցին այդ մանևրը անելու հնարավորություն, ինչը, սակայն, չօգտագործվեց, համենայնդեպս՝ այն ծավալով, որ հանգեցներ արդեն նաև քաղաքական նոր իրավիճակի և նոր տրամաբանության:

Չնայած Հայաստանի իշխանությունն ապրիլյան պատերազմի օրերին և դրան հաջորդող մի քանի շաբաթներում արեց որոշակի հայտարարություններ, որոնք տվեցին այդպիսի գործողությունների սպասումների համար հիմքեր, այդուհանդերձ՝ այդ հիմքերի վրա նոր շենք այդպես էլ չկառուցեց: Դա ամենևին երաշխիք չէր լինելու, որ Ադրբեջանը այլևս չէր գնա սահմանային խախտումների: Ի վերջո՝ եթե վիճակը պատերազմական է, ապա այս դեպքում մեծ կամ փոքր սրացումները գործնականում անխուսափելի են, սակայն խնդիրը տվյալ պարագայում այն է, որ տրամաբանության անփոփոխությունը, հայկական կողմի պահվածքում, քաղաքականության մեջ հայեցակարգային փոփոխության բացակայությունը գործնականում «երաշխավորում» են, որ Բաքուն շարունակելու է սադրանքները: Իսկ այս իրողությունը հուշում է, ավելի շուտ՝ հրամայական է դարձնում այն, որ Հայաստանի քաղաքական կյանքում անհրաժեշտ է Արցախյան խնդրի հանդեպ հայեցակարգային փոփոխությունների շուրջ լուրջ քննարկումներ, և այդ խնդիրը պետք է դառնա Հայաստանի նախընտրական շրջանի օրակարգային հարցերից մեկը:

Մինչդեռ առայժմ պարզ է միայն, որ օրակարգ է վերադառնալու ընդամենը 1997 թվականից գործածված «խաղաղություն, թե պատերազմ» դիսկուրսը, որը բացի Ադրբեջանին հոգեբանական առավելություն տալուց՝ ի վիճակի չէ ունենալ որևէ այլ արդյունք: Դա ամենևին չի նշանակում, որ Հայաստանը պետք է թողնի խաղաղության հետ կապված որևէ դիսկուրս և անցնի ռազմատենչ քննարկումների: Ամենևին, Հայաստանը պետք է անցնի ընդամենը խաղաղության ձեռքբերման և հաստատման առավել ռացիոնալ մոդելների քննարկման, որոնք հաշվի կառնեն, ոչ թե կկրկնեն երկու տասնամյակ գործած սխալներն ու թերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում