Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն, որն անդամակցում է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ին, առևանգվել է անհայտ անձանց կողմից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Օդեսայի շրջանի դատախազությանը:
«Այո, մենք կարող ենք հաստատել այդ փաստը… Ներկայում ոչ մի մանրամասներ չկան, բայց մենք հաստատում ենք այդ փաստը»,-ասել են դատախազությունից:
«Հավատացած եմ, որ սա քաղաքական հանցագործություն է, և հավատում եմ, որ մեր ուժայինները թույլ չեն տա, որպեսզի անուղղելի բան տեղի ունենա»,-հայտարարել է նույն կուսակցության անդամ Ալեքսանդր Բրիգինեցը:
Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:











































