Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ-Յունկերը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Եվրամիության ապագան: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը:
«Հանդիպմանը շեշտը դրվել է Եվրոպայի ապագայի վրա, քանի որ մենք մոտենում ենք մարտի 25-ի Հռոմի գագաթնաժողովին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ Մերկելի և Յունկերի հանդիպումը ավարտվել է «հայացքների վստահելի փոխանակմամբ»:











































