Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Կառավարությունը հաստատել է «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը

Կառավարության հերթական նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փետրվարի 23-ին ներկայացրել է ոլորտին վերաբերող հարցերը: Գործադիրը հավանության է արժանացրել «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանը և առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Դիլիջան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության նախորդ կառավարման պլանն ընդգրկում էր 2007-2011 թվականները: ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և Կովկասի բնության հիմնադրամի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ մշակվեց սույն կառավարման պլանը, որն ընդգրկում է 2017-2026 թվականները: 2021 թվականին կիրականացվի միջանկյալ գնահատում: Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կառավարման պլանի գերակա նպատակն է ազգային պարկի գոտիավորումն առավելագունը համապատասխանեցնել Բնության պահպանության միջազգային միության կողմից 2-րդ կատեգորիայի համար սահմանված չափորոշիչներին, այն է` ազգային պարկ, որտեղ էկոհամակարգերը պահպանվում են հիմնականում ռեկրեացիայի նպատակով:

Վերլուծությունների հիման վրա սահմանվել են ազգային պարկի գերակայությունները և զարգացմանն ուղղված միջոցառումները: Կառավարման պլանի նախագիծը և առաջնահերթ գործողությունները քննարկվել են տեղի համայնքների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պետություն-մասնավոր հատված համագործակցությունը կարևոր դեր է խաղալու այս գործում, քանզի այն առաջարկում է քաղաքականության հզոր գործիք՝ բարելավել պարկերի տնտեսական կայունությունը և ծառայությունների որակը, ներգրավել արդյունավետ ներդրումներ և դրա միջոցով նպաստել կենսաբազմազանության պահպանման հիմնական գործառույթի իրագործմանը: «Դիլիջան» ազգային պարկը միջազգային դոնորների կողմից մեծ հետաքրքրություն կներկայացնի` աջակցելու էկո-զարգացմանը և բնության պահպանմանը:

Էկոզբոսաշրջության կայուն զարգացումը նպաստելու է  գյուղական զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներին և կունենա տնտեսական զարգացման մուլտիպլիկատիվ ազդեցություն, ոլորտը կբարգավաճի՝ կենտրոնանալով տարածաշրջանի բնության և մշակութային, պատմական տեսարժան վայրերի վրա, և բնության վրա հիմնված զբոսաշրջությունը, ոլորտում նոր աշխատատեղերի հնարավորությունների միջոցով, կնպաստի կենսամակարդակի աճին:

Գործադիրը նաև հավանության է արժանացրել «Դիլիջան» ազգային պարկի 2017-2026 թվականների կառավարման պլանի միջոցառումների ծրագիրը, որն ընդգրկում է վեց` վարչական, պահպանության, մոնիթորինգի և գիտական աշխատանքների, ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման, այցելուների, կրթության և հանրային իրազեկման ծրագրեր:

Կառավարության նիստում հավանության է արժանացել  նաև «Գետի ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդիկան» որոշման նախագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում