«Բարություն արա և ջուրը գցիր» կարգախոսով է շարժվում անգլիական խուլ գյուղում ապրող հերոսը, որ բնակիչներին ուրախություն պատճառելու ամենապարզ միջոցն է գտել: Նա անմխիթար վիճակում գտնվող ավտոբուսի կանգառը վերածել է փոքրիկ, հարմարավետ տնակի:
Այժմ Ուելհեմփթոն գյուղի բնակիչները հպարտանալու առիթ ունեն. անգլիական ավանդական ոճով կահավորված տնակ-կանգառը թերևս ամենահարմարավետն է աշխարհում: Ներսում կան բազկաթոռ, նստարաններ, որոնց վրա բարձեր են դրված, կան նաև բույսեր:
Կանգառը վերակառուցած դիզայները ցանկանում է անհայտ մնալ և չի հրապարակում իր անունը:









































