ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը կարող է չեղյալ համարել դպրոցներում զուգարաններից տրանսգենդերների օգտվելու վերաբերյալ նախորդ նախագահ Բարաք Օբամայի որոշումը: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով նախագծի փաստաթղթին:
Ինչպես նշվում է, փաստաթուղթը նախատեսում է Օբամայի հրահանգի վերանայում, ըստ որի՝ դպրոցական տրանսգենդերներին թույլատրվում է ընտրել, թե որ հանդերձարաններից կամ զուգարաններից օգտվեն:
Անցյալ տարվա մայիսին հայտարարվեց, որ ԱՄՆ 11 նահանգներ այդ օրենքի պատճառով հայց են ներկայացրել ընդդեմ Օբամայի վարչակազմի:









































