Իրանի նախագահ Հասան Ռուհանին Ռզա Նաջաֆիին ներկայացրել է որպես Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ: Նա այդ պաշտոնում կփոխարինի Ալի Ասկեր Սոլտանիեին: Այս մասին հայտնում է FARS գործակալությունը:
Նաջաֆիին այդ պաշտոնում նշանակելու խորհուրդ է տվել արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը:
Մինչ այդ Նաջաֆին աշխատել է որպես Իրանի ԱԳՆ-ի միջազգային և քաղաքական հարցերով վարչության պետ, ԱԳՆ-ի՝ զինաթափման և միջազգային անվտանգության հարցերով վարչության ղեկավար, զինաթափման հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովում Իրանի ներկայացուցիչ և այլ պաշտոններում:









































