Անկարան Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սահմանելու մանդատ ունի այն դեպքում, երբ Թուրքիայի անվտանգության սպառնալիքը բխի այդ երկրից: Ինչպես հաղորդում է Sabah թերթը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքերով՝ եթե առաջանա մանդատն ուժեղացնելու անհրաժեշտություն Սիրիայում ավելի լայնածավալ գործողություն անցկացնելու համար, ապա Թուրքիայի կառավարությունը կդիմի երկրի խորհրդարանին:
Արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան ձգտում է իր քայլերը համակարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ և համատեղ պատժամիջոցներ ընդունել Սիրիայի հանդեպ՝ այս երկրում ռազմական գործողություններ իրականացնելու համար:









































