Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է իրեն տեսնել կամ ճաղերի հետևում, կամ մեռած: Նա ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Ռուսաստանի աճող ազդեցությունն իր երկրի վրա, հաղորդում է Bloomberg-ը:
Սաակաշվիլին կարծում է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է ձերբակալել իրեն կոռուպցիայի մեջ կեղծ մեղադրանքների հիմքով: Սաակաշվիլին հավատացած է, որ դրա հետևում կանգնած է Պուտինը:
«Ռուսաստանի հետ գործարքը ծայրահեղ պարզ է. նրանք ցանկանում են կամ սպանել ինձ, կամ ձերբակալել, ահա թե ինչ է ասել Պուտինը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Իվանիշվիլիի խոսքերով՝ Սաակաշվիլին դատարանի առջև կարող է կանգնել կոռուպցիայի մեղադրանքով: Նախագահն իր հերթին այս մեղադրանքն անվանել է «անհեթեթ»:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Սաակաշվիլիի հայտարարությունը:






































