Համացանցում մեծ տարածում է գտել տեսահոլովակը, որում թութակը կատարում է ամերիկացի ռեփեր և փոփ-երգչուհի Ռիհաննայի The Monster կատարումը:
Հոլովակի հեղինակները երգող թութակի կադրերը տեղադրել են օրիգինալ երժշտական հոլովակում՝ փոխարինելով Ռիհաննայի վոկալային հատվածները: Սոցցանցերի օգտատերերը բարձր են գնահատել թութակի տաղանդը՝ նշելով, որ վերջինիս կատարումը ոչ մի բանով չի զիջում Ռիհաննայի կատարմանը:
«Ինչո՞ւ է այս թռչունն ինձանից լավ երգում: Ռիհաննան պետք է մտահոգվի»,-գրել է օգտատերերից մեկը:








































