ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը արձակել է նոր, ավելի խիստ կանոններ, որոնք վերաբերվում են անօրինական ներգաղթյալների արտաքսմանը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Այդպիսով՝ իշխանությունները հույս ունեն մեծացնել արտաքսվողների թիվը։
Առաջին հերթին նոր միջոցառումներն ուղղված են այն անօրինական ներգաղթյալների դեմ, ովքեր դատապարտված են եղել հանցագործության համար կամ ովքեր սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգության համար։ Միջոցառումները կանդրադառնան նաև նրանց վրա, ովքեր վերջերս են հայտնվել ԱՄՆ-ի տարածքում։
Փաստաթղթեր չունեցող ներգաղթյալների հետ, ովքեր խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները կամ գողություն արել խանութից, իշխանությունները կվերաբերվեն այնպես, ինչպես նրանց հետ, ովքեր ավելի լուրջ հանցագործություններ են կատարել։
Փասաթուղթը հրապարակել է Ներքին անվտանգության նախարարությունը։ Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սպայսերը պարզաբանել է, որ նոր կանոնները չեն հանգեցնի զանգվածային արտաքսումների, սակայն դրանք ավելի մեծ լիազորություններ կտան իրավապահներին՝ պահպանելու արդեն գոյություն ունեցող օրենքները։
Նշվում է, որ փաստաթուղթը չի չեղարկում դեռևս Օբամայի օրոք ընդունված ներգաղթյալների պաշտպանության համակարգը։ Այդ դեպքում խոսքը մանուկ հասակում ԱՄՆ-ի տարածքում ապօրինաբար հայտնվածների մասին է։








































