Friday, 12 06 2026
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան

Ի՞նչ է արել կառավարությունը 2010թ. գործարարների համար

Այսօր ԱԺ-ում 2010թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանն առանձնացրեց գործարար միջավայրի բարելավման բնագավառում կառավարության իրականացրած միջոցառումները։

«2010 թվականին պարզեցվել են բիզնեսի գրանցման ընթացակարգերը, համաձայն որոնց՝ հիմնադրման ընթացակարգերի իրականացումը կրճատվել է նախկինում 20 օրվա փոխարեն հասնելով մինչև 5 օրվա: Եթե ֆիրմա գրանցելու համար նախկինում անհրաժեշտ էր այցելել 6 մարմին, ապա այսօր բավական է այցելել համացանցի www.e-registry.am կայքը և գրանցել իրավաբանական անձ /անհատ, ձեռներեցի դեպքում՝ հաշվառել ֆիզիկական անձ/ ընդհամենը 15 րոպեի ընթացքում:

• Բիզնեսի բեռի թեթևացման նպատակով կառավարությունը երկարաձգել է 2009 թվականին ընդունված այն որոշումը, որ մինչև 70 մլն. դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ տեսչական ստուգումները արգելում է: Արդյունքում, եթե 2008 թվականին վերջին 2 եռամսյակների տվյալներով պետական մարմինները կազմակերպել են 15,663 ստուգում, ապա 2010 թվականի նույն ժամանակաշրջանի ընթացքում իրականացվել է ընդհամենը 331 ստուգում: Ակնհայտ է, որ այս միջոցառման հետևանքով էականորեն կրճատվել են կոռուպցիոն ռիսկերը, որոնք հատկապես վնաս են հասցնում փոքր և միջին բիզնեսին:

• Քայլեր են ձեռնարկվել նաև արտաքին առևտրով զբաղվելու ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ: Իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնց հետևանքով պարզեցվել է արտահանվող` երկակի նշանակության ապրանքների համար համապատասխան փորձագիտական տեղեկանք տալու ընթացակարգը. կրճատվել են փորձագիտության ժամկետը` 1 ամսից դառնալով առավելագույնը 10 օր, ինչպես նաև կրճատվել է փորձաքննության վճարը՝ 180,000 դրամից դառնալով 60,000 դրամ:

• Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների կրճատման, պարզեցման և հստակեցման միջոցառումների արդյունքում նախկինում գործող 169 կետից կազմված ցուցակը ներկայումս պարունակում է լիցենզավորման ենթակա 96 գործունեության տեսակ: Պարզեցվել է նաև լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիաներ ստանալու գործընթացը` շնորհիվ ներմուծված էլեկտրոնային համակարգի, որը կհեշտացնի անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը:

• Օրենսդրական բարեփոխումների արդյունքում շահութահարկի գծով տարեկան վճարումները կրճատվել են 8-ով, նույնքանով կրճատվել են նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվությունները: Եթե նախկինում շահութահարկ վճարող իրավաբանական անձիք ներկայացնում էին հաշվապահական հաշվեկշիռ, շահութահարկի և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություններ, ապա ներկայումս նրանք ներկայացնելու են միայն հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվետվություն:

• ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով միջազգային փոստային և սուրհանդակային ծառայություններով փոխադրվող ապրանքների տեղափոխման դեպքում մաքսատուրքից ազատման արտոնությունը կիրառվում է 150 հազար դրամ մաքսային արժեքը չգերազանցող ապրանքների նկատմամբ` նախկին 50 հազար դրամի փոխարեն:

• Միասնականացվել են հարկային հաշվետվությունների ներկայացման ժամկետները, հաստատագրված վճարներ վճարողները դադարել են հարկային մարմիններին ներկայացնել հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, որի փոխարեն ներկայացնում են միայն շահութահարկի հաշվարկ: Ընդունվել է օրենքում փոփոխություն, որի համաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնետիրական կապիտալում գույքի ներդրման գործարքները ազատվում են ԱԱՀ-ից:

• Ներդրվել է էլեկտրոնային հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգը, որը արդեն հնարավորություն է տալիս 27 տեսակի հաշվետվություններ ներկայացնել էլեկտրոնային տեսքով: Այս ամենը նվազագույնի է հասցնում հարկատու-հարկային տեսուչ ֆիզիկական շփումը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը:

• Պարզեցվել է սպառողական կոոպերատիվների հիմնադրման գործընթացը, որի արդյունքում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ստացել ստեղծել կոոպերատիվներ առավել հարմար պայմաններով և վերացվել են նախկինում օրենսդրությամբ սահմանված խոչընդոտները: Սահմանվել է արոտավայրերից և խոտհարքերից օգտվելու նոր կարգը, որի արդյունքում գյուղացիները ազատվել են չորս տեսակ վճարումներից, և նրա բեռը շուրջ 250 հազար դրամով կրճատվել է:

• Շինարարական թույլտվությունների ստացման ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ նախկինում պահանջվող 200 օրվա փոխարեն այսօր արդեն անհրաժեշտ է ընդհամենը 53 օր, իսկ այս թույլտվություններ հետ կապված տարբեր տիպի պարտադիր վճարները կրճատվել են 4 անգամ: Հասկանալի է, որ այս փոփոխությունների արդյունքները մենք կզգանք նաև 2011 թ. ընթացքում»,- ասաց վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում