Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Եվրահանձնաժողովի նախագահին Բաքվում ծանր բանակցություններ են սպասում
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայտարարություն, որն ավելի լավ է չլիներ. փաստաբան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է նախօրեին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության քրեակատարողական վարչության պետի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությանը:

Հայտարարություն, որն ավելի լավ է չլիներ…

Ինչպես բոլորս արդեն քաջատեղյակ ենք վերջին շրջանում ապօրինի կերպով սահմանափակվել է քրեական գործերով որպես պաշտպաններ ներգրավված փաստաբանների տեսակցությունն իրենց պաշտպանյալների հետ, այն պատճառաբանությամբ, թե վերջիններս հրաժարվել են մուտք գործելիս իրենց մոտ առկա փաստաթղթերը զննման համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:
Ստեղծված իրավիճակի մասին օրեր շարունակ օբյեկտիվ գնահատականներ տրվեցին, ինչպես ՀՀ փաստաբանների պալատի, Մարդու իրավունքների պաշտպանի, այնպես էլ մի շարք փաստաբանների կողմից: Կարծես թե բոլորի համար ակնհայտ է երկու հանգամանք՝

  1. Թե Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաին կենվենցիան, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, «Փաստաբանության մասին» օրենքը փաստաբանին (պաշտպանին) տրամադրում են երաշխիքներ առ այն, որ նա իրավունք ունի անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ, մասնագիտական գործունեությունն անմիջականորեն իրականացնելիս չի կարող խուզարկվել, որ փաստաբանի մոտ գտնվող` իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները, այդ թվում` համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները և այլն, անձեռնմխելի են և չեն կարող առգրավվել կամ վերցվել: Բացի այդ փաստաբանն իրավունք ունի օրենքով չարգելված եղանակով ձեռք բերելու, ամրագրելու և ներկայացնելու վստահորդի շահերից բխող ապացույցներ (տեղեկություններ), այդ թվում` օգտագործելու տեխնիկական միջոցներ` տեսաձայնագրող, ձայնագրող, ֆոտո, բազմացնող կամ այլ սարքավորումներ:
  2. Կոնվենցիան, ՀՀ Սահմանադրությունը և օրենքներն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեն, քան ՀՀ կառավարության որոշումներ, արդարադատության նախարարի հրամանները, Քրեակատարողական վարչության ներքին կանոնակարգերը:

ԵՎ ահա, նախօրեին նախաձեռնվում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի, ՀՀ արդարադատության նախարարի և նախարարության քրեակատարողական վարչության պետի հանդիպումը, որը պետք է, որ հանգեցներ իրավիճակի շտկմանը և փաստաբանների իրավունքների ոտնահարման դադարեցմանը։

Հանդիպման արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության տեքստը, սակայն, ոչ միայն չի վկայում խնդրի լուծման մասին, այլ փաստում է, որ փաստաբանների իրավունքները շարունակաբար խախտվելու են ստանալով նաև այլ դրսևորումներ։
Մասնավորապես հայտարարության 2-րդ կետի համաձայն. «քրեակատարողական հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության»։

Երբեք, սակայն քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն իրենց կողմից իրականացվող խուզարկությունը չեն ներկայացրել իբրև խուզարկություն, բոլոր դեպքերում այդ գործողությունը ներկայացվել է իբրև զննություն։

Հայտարարուփյան տեքստի 3-րդ կետն այն մասին, որ «քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու», ինքնին ավելի անհասկանալի է դարձնում իրավիճակը քան առկա էր։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչ ասել է զննել փաստաթուղթը և չծանոթանալ դրա բովանդակությանը։

Հայտարարության 5-րդ կետը սակայն գալիս է ապացուցելու, որ այս հայտարարությունն ավելի լավ է չլիներ։ «ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի որոշ իրերի, օրինակ՝ փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի և առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» ձևակերպումը նշանակում է համակարգչով պաշտպանյալին տեսակցելու բացարձակ արգելք։ Դժվար թե համակարգչային տեխնիկայի որևէ արտադրող համաձայնվի հատուկ Հայաստանի փաստաբանների համար արտադրել առանց տեսախցիկների, առանց միկրոֆոնների, առանց համացանց մուտքի հնարավորության համակարգիչներ։ Ընդ որում բացարձակ անհասկանալի է, թե ինչ կարիք կար անդրադառնալ ՔԿՀ համակարգչով մուտք գործելու հարցին, երբ այդ հարցը նախկինում արդեն լուծված էր։ Մասնավորապես դեռևս 2010 թվականին, երբ Արդարադատության նախարարն էր Գևորգ Դանիելյանը բոլոր ՔԿ հիմնարկներ էր ուղարկվել համապատասխան հանձնարարական, որով սահմանվում էր փաստաբանների կողմից համակարգիչներով ՔԿՀ-ներ անարգել մուտք գործելը (համապատասխան գրությունը ներքևում է` մեկնաբանության տեսքով)։

Բացի այդ հայտաևարության վերջին կետն առհասարակ անիմաստ է դարձնում ողջ հայտարարությունը քանի որ ըստ էության ՔԿ ներքին կանոնակարգերը հավասարեցվում են Սահմամադրությանն ու օրենքներին և ՔԿ վարչությունը «մեծահոգաբար» համաձայնվում է փոփոխության արդյունքում թույլատրելի դարձնել աշխարհում գոյություն չունեցող համակարգիչներով փաստաբանի մուտքը ՔԿՀ, այն դեպքում, երբ փաստաբանն այդ իրավունքն ունի օրենքի ուժով` իր ցանկացած համակարգչով։

Նման դիրքորոշումը համարում եմ անընդունելի, շարունակելու եմ օրենքով չարգելված բոլոր միջոցներով պայքարել իմ ու պաշտպանյալներիս իրավունքների ոտնահարման դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում