ԱՄՆ-ը դադարեցրել է սիրիական ընդդիմությանը տրամադրվող օգնության ծրագիրը, որը համակարգում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության շարքերում իր աղբյուրներին:
Ծրագիրը սառեցվել էր հունվարին, այն կվերսկսվի վերակառուցումից հետո: Ամերիկացի պաշտոնական աղբյուրը գործաակալությանը հաղորդել է, որ սիրիական ընդդիմությանը ցուցաբերվող օգնության դադարեցումը կապված չէ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխության հետ: Աղբյուրը մանրամասնել է, որ նման քայլի պատճառը ծայրահեղականների կողմից հարձակումն էր:










































