Սիրիայում ցանկացած ռազմական միջամտություն, ցանկացած հարձակում այդ երկրի վրա կհանգեցնի աղետալի հետևանքների ամբողջ տարածաշրջանի համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ԱԳՆ մամլո քարտուղար Աբաս Արաղչին:
«Մենք վճռականորեն նախազգուշացնում ենք ցանկացած զինված միջամտության ծանր հետևանքների մասին»,- ասել է նա:
Մամլո քարտուղարի խոսքերով՝ նման քայլի հետևանքները չեն սահմանափակվի միայն սիրիական սահմաններով և անխուսափելիորեն կտարածվեն ամբողջ տարածաշրջանի վրա:










































