Ոստիկանության գործողությունների դեմ բողոքող քաղաքացիական հասարակության ակտիվիստները և Կոմիտասի 5-ի բնակիչները «ՀՀ ոստիկանություն, խայտառակություն» կոչերով շարժվում են Գլխավոր դատախազություն: Նրանց ուղեկցում են ոստիկանության հրեշտակները՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Վերջիններս քաղաքացիներին հորդորում են շարժվել մայթերով և չխոչընդոտել երթևեկությանը:
Ակցիայի մասնակիցներին ճանապարհին դրական արձագանքներով ողջունում էին մեր համաքաղաքացիները: Այս պահին ակցիայի մասնակիցները Գլխավոր դատախազության շենքի մոտ են: Նշենք, որ նրանք պահանջում են վերջ տալ ոստիկանության ապօրինի գործողություններին, մասնավորապես՝ բռնի ուժի կիրառմանը և մարդկանց առանց իրավական հիմքերի բերման ենթարկելուն:











































