ԱՄՆ-ում ավելի քան 100 աշխատողներ հեռացվել են՝ «Օր առանց ներգաղթյալների» բողոքի ակցիային մասնակցելու պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ակցիայի կազմակերպիչները կոչ էին ներգաղթյալներին փետրվարի 16-ին տանը մնալ, աշխատանքի դուրս չգալ, խանութներ ու սրճարաններ չայցելել և նույնիսկ երեխաներին դպրոց չուղարկել։ Ակցիան կոչված էր ցույց տալու ներգաղթյալների կարևորությունն ԱՄՆ-ի համար։
Անցած հինգշաբթի ԱՄՆ-ի խոշոր քաղաքների մեծ մասում չեն բացվել մի քան տասնյակ խանութներ, ռեստորաններ ու սրճարաններ։ Որոշ սեփականատերեր, հատկապես նրանք, ովքեր ծնվել են ԱՄՆ-ի սահմաններից դուրս, աջակցել են իրենց աշատակիցներին և թույլ տվել այդ օրը աշխատանքի չներկայանալ։











































