Բնակչության մոտ առաջացել է ակնկալիք, որ կոմունալ վճարումների ցուցիչը նվազելու է, քանի որ պետական այրերի կողմից անընդհատ խոսվում է գազի ու էլեկտրաէներգիայի սակագների նվազման մասին: Սակայն «Առաջին լրատվական»- ի՝ մայրաքաղաքում անցկացրած հարցախույզի ընթացքում բոլորը նշեցին, որ հունվար ամսվա կոմունալ վճարների ցուցիչը բավականին բարձր է. հոսանքի ու գազի վարձը ավելացել մի քանի հազար դրամով: Բնակիչներից յուրաքանչյուրն այդ մասին իր տեսակետն ունի:
Մանրամասները՝ տեսանյութում:










































