Ավստրալիացի զույգը Բանգկոկից հեռանալուց առաջ իրենց ճամպրուկներից մեկում պատահաբար մարիխուանայով փաթեթ է հայտնաբերել, հաղորդում է Life News-ը:
Սիրահար զույգը քիչ է մնացել դառնար խարդախ սխեմայի զոհ և հայտնվեր իրավապահ մարմինների ձեռքում՝ Թայլանդ թմրանյութ տեղափոխելու մեղադրանքով:
Ջորջիա անունով կինը պատմել է, որ մարիխուանայով լի փաթեթը պատահաբար հայտնաբերել է ճամպրուկներից մեկում այն բանից հետո, երբ օդանավակայանում իրենց ասել են, որ ճամպրուկի քաշը գերազանցում է սահմանված նորման: Զույգն իրերի տեղափոխման ժամանակ հայտնաբերել է, որ ճամպրուկի փականը կոտրված է: Կասկածելով՝ զբոսաշրջիկները համար են վարձել մոտակա հյուրանոցում և սկսել են զննել իրերը, որոնց մեջ էլ հայտնաբերել են մարիխուանան:
«Մենք միանգամից կապվեցինք Ավստրալիայի դեսպանատան հետ, և դիվանագետները խորհուրդ տվեցին մեզ նետել թմրանյութը, լվանալ բոլոր իրերը և նոր ճամպրուկ գնել»,- մեկնաբանել է Ջորջիան:









































